Էլեկտրոնային դասընթացի (էլ. դասընթաց) նպատակն է ՄԿՈՒ ղեկավարներին և դասավանդողներին ծանոթացնել էլ. ուսուցմանը, որը կարող է նաև ուղեցույց հանդիսանալ աշխատանքային միջավայրում կիրառելու նպատակով: Անկախ նրանից, թե որտեղ եք աշխատում՝ նախարարությունում, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում (ՄԿՈՒՀ), հասարակական կազմակերպությունում (ՀԿ) կամ ինքնազբաղ եք, էլ. ուսուցումը կնպաստի Ձեր մասնագիտական զարգացմանը: GIZ_Logo

Սույն էլ. դասընթացը մշակվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ:

Գրանցված հասցեներ՝ Բոնն և Էշբորն, Գերմանիա

«Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագիր

ՀՀ, Երևան 0010, Բաղրամյան 4/1

Հեռ.՝   +374 (0) 10 560396

Ֆաքս՝+374 (0) 10 589270
Կայք՝ www.giz.de 


Մշակում և դիզայն՝ Հեռավար ուսուցման ազգային ցանց: Սույն հրատարակության բովանդակության համար պատասխանատու է ԳՄՀԸ (GIZ): Հրապարակման մեջ ներկայացված կարծիքները և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և չեն արտահայտում ԳՄՀԸ (GIZ) տեսակետները:

Ժամանակի մարտահրավերները պահանջում են կրթական ընթացակարգերի էլ ավելի կատարելագործում, կրթական կառույցների կառավարման և կրթական գործընթացի կազմակերպման օպտիմալացում, առավել քիչ միջոցների և ռեսուրսների օգտագործմամբ, սակայն առավել արդյունավետ կերպով նույն նպատակներին հասնելու հնարավորությունՎերոնշյալ փոփոխությունները հնարավոր են դառնում միջին մասնագիտական կրթության ոլորտում ժամանակակից ուսուցման ներդրմամբ, որը կխթանի նոր մեթոդների և մեխանիզմների կիրառումը, մասնագետների կարողությունների զարգացումը և կապահովի վերը նշված գործոնների իրականացումը՝ գիտատեխնիկական առաջընթացին համապատասխան, կբարձրացնի կրթության որակը և ուսուցման մատչելիությունը՝ նպաստելով սոցիալական համագործակցության դերի բարձրացմանը և կրթական բաց տարածքի ձևավորմանը:


Էլեկտրոնային ուսուցման ներդրումը, այդ թվում նաև տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառումը և օգտագործումը ՀՀ ՄԿՈՒ համակարգում ունի բազմաթիվ առավելություններ և բարելավվում է մատուցվող կրթական ծառայությունների որակը, ամրապնդելով սոցիալական համագործակցությունը և ապահովելով աշխատաշուկայում մրցակցությունը՝ բարձրացնելով ՄԿՈՒ հաստատությունների հեղինակությունը և վարկանիշը:

ՄԿՈՒ-ում ուսուցման նոր և արդյունավետ մեխանիզմների ներդրումն ու շարունակական զարգացումը նպաստում է ուսուցման ճկուն համակարգի ձևավորմանը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ աշխատաշուկայի կողմից պահանջվող կարողություններին և հմտություններին միտված ուսուցման և արդյունավետ գնահատման համար:


marketing

Այս մոդուլը ներածություն է Հայաստանի ՄԿՈՒ հաստատությունների հնարավորությունների մասին՝ առավել հաջողությամբ շուկա հանելու իրենց կողմից մատուցվող ծառայությունները: Շուկայի կառավարման տարբեր մեթոդներին քայլ առ այլ ծանոթացնելուց հետո մասնակիցները կնախապատրաստվեն մշակելու համակարգված մարկետինգային հայեցակարգ իրենց կրթական հաստատությունների համար։ Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր: