Էլեկտրոնային ուսուցման ներդրումը, այդ թվում նաև տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառումը և օգտագործումը ՀՀ ՄԿՈՒ համակարգում ունի բազմաթիվ առավելություններ և բարելավվում է մատուցվող կրթական ծառայությունների որակը, ամրապնդելով սոցիալական համագործակցությունը և ապահովելով աշխատաշուկայում մրցակցությունը՝ բարձրացնելով ՄԿՈՒ հաստատությունների հեղինակությունը և վարկանիշը:

ՄԿՈՒ-ում ուսուցման նոր և արդյունավետ մեխանիզմների ներդրումն ու շարունակական զարգացումը նպաստում է ուսուցման ճկուն համակարգի ձևավորմանը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ աշխատաշուկայի կողմից պահանջվող կարողություններին և հմտություններին միտված ուսուցման և արդյունավետ գնահատման համար: