Դուալ համակարգի իրականացումը որակապես նոր մակարդակի է հասցնում որակյալ կադրերի և բարձր տեխնոլոգիաների արտադրության ոլորտի մասնագետների կրթությունն ու վերապատրաստումը: Այն օգնում է զարգացնել ՄԿՈւ շրջանավարտների մասնագիտական կարողությունները՝ ապահովելով վերջինների մրցունակությունը աշխատաշուկայում: Երկակի համակարգը նաև նպաստում է սոցիալական գործընկերության զարգացմանը կրթության ոլորտում, որն իր հերթին դառնում է տնտեսության արդիականացման և զարգացման հզոր խթան:

Լինելով ամենաճկուն կրթական մակարդակը՝ ՄԿՈՒ-ն կարող է արագորեն արձագանքել ժամանակակից արտադրության փոփոխություններին: Այդ պատճառով՝ դուալ համակարգի ներդնումը կարող է համարվել կրթական բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը: