Ժամանակի մարտահրավերները պահանջում են կրթական ընթացակարգերի էլ ավելի կատարելագործում, կրթական կառույցների կառավարման և կրթական գործընթացի կազմակերպման օպտիմալացում, առավել քիչ միջոցների և ռեսուրսների օգտագործմամբ, սակայն առավել արդյունավետ կերպով նույն նպատակներին հասնելու հնարավորությունՎերոնշյալ փոփոխությունները հնարավոր են դառնում միջին մասնագիտական կրթության ոլորտում ժամանակակից ուսուցման ներդրմամբ, որը կխթանի նոր մեթոդների և մեխանիզմների կիրառումը, մասնագետների կարողությունների զարգացումը և կապահովի վերը նշված գործոնների իրականացումը՝ գիտատեխնիկական առաջընթացին համապատասխան, կբարձրացնի կրթության որակը և ուսուցման մատչելիությունը՝ նպաստելով սոցիալական համագործակցության դերի բարձրացմանը և կրթական բաց տարածքի ձևավորմանը: