Ներկայիս գործարար միջավայրը, որում գործում են փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ), պահանջում է արագ փոփոխություններ և շարունակական զարգացում: Այս դինամիկ և անկանխատեսելի միջավայրում ձեռնարկատիրությունն ու նորարարությունը մրցունակության հիմքն են, որոնք կարող են ընդլայնել նոր լուծումների կիրառումը և բավարարել ՓՄՁ­ների սոցիալական ու անհատական կարիքները: Կրթության առաջնային նպատակներից է նախապատ­րաստել ուսանողներին՝ աշխատաշուկայում ներգրավվելու նպատակով: Ձեռնարկատիրական կրթությունն իր հերթին նպատակաուղված է ուսանողների նախաձեռնողականության և ձեռ­ ներեցության զարգացմանը՝ օգնելով նրանց ծրագրերի իրականացմանը թե՛ աշխատանքային և թե՛ առօրյա կյանքում: Այն խթանում է ստեղծագործական և նորարական մոտեցումները՝ տալով ՄԿՈՒ ուսանողներին սեփական նախագծերը սահմանելու, պլանավորելու և կառավարելու հնարավորություն: Սույն դասընթացը կօգնի ուսանողների ձեռնարկատիրական ներուժի բացահայտմանը մասնագիտական ուսուցման ընթացքում՝ նպաստելով ձեռնարկատիրական փորձարարության ու նորարարության զարգացմանն երկրում և տարածաշրջանում: