ֆց

MS Word տեքստային խմբագրիչը  ներկայումս ամենատարածված տեքստային խմբագրիչներից է, որը լայն հնարավորություն է տալիս տեքստեր ստեղծելու, խմբագրելու, ձևավորելու և տպիչով տպելու համար: Աշխատելով Word ծրագրով՝ օպերատորը հեշտությամբ կարող է մուտքագրել և ֆորմատավորել ցանկացած տեքստ, տեղադրել աղյուսակներ, գծագրեր, նկարներ, բանաձևեր և այլն: Word-ն ունի նաև սխալները ուղղելու, այլ ծրագրերի կամ փաստաթղթերի հետ կապ հաստատելու հնարավորություն:

Տևողությունը ` 10 դաս 1-ական ակադեմիական ժամով:

Դասընթացի առավելությունները.

  • Կարճ ժամանակում հրատարակչական ոլորտի վերաբերյալ նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերում,
  • Հետադարձ կապի միջոցով ուսուցման ղեկավարի հետ խորհրդատվություն, ծագած հարցերի պարզաբանում նամակագրության միջոցով
  • Ուսումնական նյութերի շուրջօրյա հասանելիություն,
  • Գիտելիքների, ձեռք բերած հմտությունների ամրապնդում գործնական աշխատանքներով, տնային հանձնարարություններով:

Պահանջվող նախնական հմտություններ՝

  • հակարգչով  աշխատելու կարողություն,
  • MS Windows- ում աշխատելու հիմունքների իմացություն,
  • տարրական գիտելիքներ  MS փաթեթի վերաբերյալ:

Դասընթացի ավարտին  Դուք.

  • Կսովորեք ճշգրիտ սահմանել փաստաթղթի  ձեւաչափը, դաշտերի պարամետրերը,
  • Կտիրապետեք ծրագրի հիմնական 15 հրամանային կոճակներին, Office-ի հիմնական 9 կոճակներին, աղյուսակներ և գրաֆիկական այլ օբյեկտների ներմուծման ձևերին,
  • Կպատրաստեք   տպագիր արտադրատեսակների`  1 ձևավոր փաստաթուղթ, 1 աղյուսակ, 1 բուկլետի  օրինակ,
  • Կսովորեք  տարբեր բարդության, դիզայներական տարբեր լուծումներով  գրավիչ  էջի ձևավորում ստանալ՝ կիրառելով  դասընթացում ներառված 7 հիմնական քայլերը,
  • Կպատրաստեք  փաստաթուղթը տպագրելու համար:

 Դասընթացի կառուցվածքը՝

  1. Ծանոթացում MS Word տեքստային խմբագրիչին:
  2. Էջի և պարբերության ձևաչափի սահմանում:
  3. Տեքստի ներմուծում:
  4. Աշխատանք տեքստի հետ:
  5. Լրացուցիչ էլեմենտների ներմուծում:
  6. Աշխատանք աշխատանք աղյուսակների հետ:
  7. Աշխատանք տեքստի նշված հատվածի հետ :
  8. Կատարված գործողությունների վերանայում
  9. Ֆայլային գործողություններ:
  10. Փաստաթղթի տպագրում:

Յուրաքանյուր դասի ավարտին տրվում է տեսական գիտելիքները ստուգող թեստ, իսկ առանձին դեպքերում՝ գործնական առաջադրանք՝ որպես տնային հանձնարարություն: