Միջազգային համագործակցություն

 
 
elearning.am logo
Միջազգային համագործակցություն
by Support Team - Tuesday, 21 June 2016, 5:28 PM
 

Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ Գերմանական միջազգային համագործակցություն ընկերությունը` GIZ, 2014-2016թթ. իրականացնում է “Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում” նախագիծ, որի շրջանակներում ՀՈՒԱՑ-ի փորձագետների կողմից մշակվել է ՄԿՈՒ ոլորտում մարդկային ռեսուրսների զարգացման Ծրագիր, որի նպատակն է բարձրացնել սոցիալական համագործակցության դերը կրթական ծրագրերի արդիականացման նպատակով՝ գինեգործության, զբոսաշրջության և ճարտարագիտության ոլորտներում: Արդյունքում ՄԿՈՒ հաստատությունների կողմից մշակվել և ներդրվել են էլ. դասընթացներ: