«Էլ.ուսուցում՝ առցանց դասընթացի պատրաստում Moodle համակարգում» վերապատրաստման դասընթաց

 
 
Изображение пользователя Satenik Arakelyan
«Էլ.ուսուցում՝ առցանց դասընթացի պատրաստում Moodle համակարգում» վերապատրաստման դասընթաց
от Satenik Arakelyan - Вторник, 15 Май 2018, 16:03
 
moodle

Հեռավար ուսուցման ազգային ցանցը սթ հունիսի 22-24-ը անցկացնում է «Էլ.ուսուցում՝ առցանց դասընթացի պատրաստում Moodle համակարգում» վերապատրաստման դասընթաց, որը մասնակիցներին կուղղորդի Moodle-ի օգտագործման հիմնական քայլերի միջոցով ստեղծելու էլեկտրոնային դասընթացներ՝ ներդնելով գործունեության բոլոր տեսակները, կրթական բովանդակությունը և մուլտիմեդիա պաշարները: Դասընթացն ամբողջությամբ գործնական բնույթ ունի:

Յուրաքանչյուր մասնակից կունենա Moodle-ում ստեղծված իր դասընթացի կաղապարը, որը կօգտագործվի որպես փորձարկման միջավայր և վերապատրաստման ավարտին կդառնա լիարժեք պատրաստի դասընթաց: Վերապատրաստման ավարտին յուրաքանչյուր մասնակցի կշնորհվի մասնակցության հավաստագիր: Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներբեռնել և լրացնել մասնակցության հայտը և ուղարկել այն info@elearning.am էլհասցեին մինչև ս.թ. մայիսի 31-ը։ Վերապատրաստման արժեքը կազմում է 50000 ՀՀ դրամ։ Միևնույն կազմակերպությունից մեկից ավել մասնակիցների դեպքում արժեքը զեղչվում է 20%-ով՝ յուրաքանչյուր մասնակցի համար։ Մասնակիցների քանակը սահմանափակ է, առավելագույնը՝ 20 մասնակից։