Վերապատրաստման դասընթաց «Էլ.ուսուցում՝ առցանց դասընթացի պատրաստում Moodle համակարգում»

 
 
elearning.am logo
Վերապատրաստման դասընթաց «Էլ.ուսուցում՝ առցանց դասընթացի պատրաստում Moodle համակարգում»
by Support Team - Wednesday, 12 February 2020, 2:42 PM
 

Հեռավար ուսուցման ազգային ցանցը ս․թ․ հունիսի 26-28-ը անցկացնում է «Էլ.ուսուցում՝ առցանց դասընթացի պատրաստում Moodle համակարգում» վերապատրաստման դասընթաց, որը մասնակիցներին կուղղորդի Moodle-ի օգտագործման հիմնական քայլերի միջոցով ստեղծելու էլեկտրոնային դասընթացներ՝ ներդնելով գործունեության բոլոր տեսակները, կրթական բովանդակությունը և մուլտիմեդիա պաշարները: Դասընթացն ամբողջությամբ ունի գործնական բնույթ: Յուրաքանչյուր մասնակից կունենա Moodle-ում ստեղծված իր դասընթացի կաղապարը, որը կօգտագործվի որպես փորձարկման միջավայր և վերապատրաստման ավարտին կդառնա լիարժեք պատրաստի դասընթաց:
Վերապատրաստման ավարտին յուրաքանչյուր մասնակցի կշնորհվի մասնակցության հավաստագիր: Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներբեռնել և լրացնել մասնակցության հայտը և ուղարկել այն info@elearning.am էլ․հասցեին մինչև ս․թ․ մայիսի 31-ը։
Վերապատրաստման արժեքը կազմում է 50․000 ՀՀ դրամ։
Միևնույն կազմակերպությունից մեկից ավել մասնակիցների դեպքում արժեքը զեղչվում է 20%-ով՝ յուրաքանչյուր մասնակցի համար։ Մասնակիցների քանակը սահմանափակ է, առավելագույնը՝ 20 մասնակից։