“Էլեկտրոնային ուսուցման ներածություն” առցանց դասընթաց ՄԿՈՒ դասավանդողների համար

 
 
elearning.am logo
“Էլեկտրոնային ուսուցման ներածություն” առցանց դասընթաց ՄԿՈՒ դասավանդողների համար
Support Team - Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2017, 1:24
 

“Էլեկտրոնային ուսուցման ներածություն” առցանց դասընթացի նպատակն է ՄԿՈՒ ղեկավարներին և դասավանդողներին ծանոթացնել էլ. ուսուցմանը: Այն կարող է նաև ուղեցույց հանդիսանալ աշխատանքային միջավայրում կիրառելու նպատակով: Անկախ նրանից, թե որտեղ եք աշխատում՝ նախարարությունում, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում (ՄԿՈՒՀ), հասարակական կազմակերպությունում (ՀԿ) կամ ինքնազբաղ եք, էլ. ուսուցումը կնպաստի Ձեր մասնագիտական զարգացմանը:

Առցանց դասընթացը կենտրոնանում է էլ. ուսուցման լուծումների վրա, որոնք արդյունավետ կերպով կարող են կիրառվել մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում (ՄԿՈՒ)՝ օգտագործելով առկա տեխնոլոգիական հնարավորությունները: Այն մշակված է ԳՄՀԸ-ի կողմից իրականացված eAST (էլ. ուսուցման կիրառման հմտությունների փոխանցում) Կենտրոնական Ասիայում և eLDI (էլ. ուսուցման զարգացում և իրականացում) Հարավ Կովկասյան տարածաշրջանում ծրագրերի մոդուլների հիման վրա:

Այն մատնանշում է ՄԿՈՒ ոլորտում կրթական տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման կարևորությունը և ներկայացնում է որոշ կրթական կազմակերպությունների կողմից էլ.ուսուցման իրականացման փորձը: Էլ. ուսուցման ներկայացված բաղադրիչները և քայլերը հնարավորություն կտան բավականաչափ տեղեկություն ստանալուն և կնպաստեն էլեկտրոնային ուսուցման գործընթաց սկսելու վերաբերյալ որոշումների կայացմանը:

Առցանց դասընթացը մշակվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ:

“Էլեկտրոնային ուսուցման ներածություն” առցանց դասընթացին մասնակցությունն անվճար է: Այն կմեկնարկի յուրաքանչյուր ամսվա չորրորդ օրը: Մասնակցության համար Ձեզ անհրաժեշտ է գրանցվել համակարգում, այնուհետև Ձեր էլ.փոստին կուղարկվի մասնակցության հրավեր:

Հարցերի դեպքում Դուք կարող եք դիմել տեխնիկական  աջակցության info@elearning.am էլ. հասցեով: