Ամառային վիրտուալ ակադեմիա 2014

 
 
elearning.am logo
Ամառային վիրտուալ ակադեմիա 2014
by Support Team - Monday, 15 September 2014, 8:23 PM
 

virtual summer

Ս/թ. հուլիսի 7-ից 27-ը Էլեկտրոնային ուսուցման ազգային ցանց (ԷՈՒԱՑ)-ի կողմից կազմակերպվում է Ամառային վիրտուալ ակադեմիա (ԱՎԱ): ԱՎԱ-ի նպատակն է ԷՈՒԱՑ-ի անդամներին ծանոթացնել հեռավար ուսուցման ժամանակակից հայեցակարգերը և ոլորտում առկա նորարարությունները, ինչպես նաև ներկայացնել հեռավար ուսուցման հաջողված փորձը և գործնական կիրառումը: Վիրտուալ ամառային ակադեմիային մասնակցությունը հնարավորություն կտա նաև լինել տեղեկացված հեռահաղորդակցման տեխնոլոգիաների արդի պահանջներին՝ գիտատեխնիկական առաջաընթացին համապատասխան:

ԱՎԱ-ի ընթացքում մասնակիցներին հասանելի կլինեն հրավիրված միջազգային և ազգային փորձագետների կողմից վարվող վեբինարները և առցանց քննարկումները, որոնց հիմնական նպատակն է ձևավորել և/կամ ամրապնդել ակտիվ համագործակցության ձևաչափերը:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը՝ լրացնելով կից ներկայացված դիմում-հայտը մինչև ս/թ. հուլիսի 4-ը, ժամը 18:00-ն և ուղարկել այն info@elearning.am էլ.փոստի հասցեով: